Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

2023 թ․ ընթացքում (01․01- 28․06) 5345 անձի տրամադրվել է 12.848 աջակցող միջոց։

Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն