ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Արդեն 200 օր է` Արցախում ապրող մեր քույրերն ու եղայրները թշնամու հետ կոշտ դիմակայության մեջ են, որն արտահայտվում է տոտալ շրջափակմամբ և ադրբեջանական հարձակումներով:

Այս ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, սակայն արցախցին ծանր իրադրությանը մոտեցել է այն գիտակցումով, որ ազգային ազատագրման շարժման հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումները սակարկման ենթակա չեն և պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել:

Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է:

Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը` Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող, եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի  հարց է դառնալու:

Պինդ կաց Արցախ, դու մենակ չես»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն