Միացյալ Նահանգները հաստատակամ է տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու հարցում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը գրառում է կատարել ղարաբաղյան վերջին իրադարձության վերաբերյալ:
«Խորապես վշտացած եմ այսօր Լեռնային Ղարաբաղում չորս հայի սպանվելու մասին լուրից։ Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և Միացյալ Նահանգները հաստատակամ է տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու հարցում»,- գրել է սենատորը Թվիթերում:
POLITICO Europe-ը գրել էր. «Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացված հարվածների հետևանքով չորս հայ է զոհվել: Բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները»: