Բաքվում դատախազը 16 տարի ազատազրկում է պահանջել լրտեսության մեջ մեղադրվող հայ գերիներից յուրաքանչյուրի համար
Շարունակվում է լրտեսության մեջ մեղադրվող հայ գերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործով դատավարությունը։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ ընթացող դատավարությունում դատախազը մեղադրյալ հայ գերիների համար պահանջել է 16 տարի ազատազրկում՝ պատիժը կրելուց հետո Ադրբեջանի սահմաններից վտարմամբ, տեղեկացնում է APA-ն։