Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնականների ցանկում ընդգրկված դեղերը
Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:
Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:
Հիմնական դեղերի ցանկը` այստեղ: