Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար 2024 թվականից: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Այդ հիվանդություններն են.

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ.

2) առաջնային իմունոդեֆիցիտ.

3) կավասակի հիվանդություն.

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտ.

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ.

6) ցրված սկլերոզ:

Արդյունքում շուրջ 486 շահառու, այդ թվում՝ մեծամասնությունը երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն