Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցություններին:

«Կարծում ենք՝ բանակցություններն արդյունավետ են: Պետքարտուղար Բլինքենն այսօր նույնպես երկու արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ է անցկացրել: Նա նաև կանցկացնի ևս մեկ եռակողմ հանդիպում»,- ասել էր նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն