Հուլիսի 10-ից ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում` Արարատի մարզ, Մխչյան-Հովտաշեն ճանապարհ, հայտնում են ՆԳՆ-ից:

«Սա ևս մեկ քայլ է ՆԳ նախարարությունում ընթացող արմատական բարեփոխումների ճանապարհին, որոնք ապահովում են նոր և արդիական պայմաններ, թույլ են տալիս հաստիքները համալրել բարձրակարգ մասնագետներով և հնարավորություն են ընձեռում որակական նոր աստիճանի բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն