Փաստաբան են ծեծում, իսկ պատկան մարմինները հիմա զբաղված են անգործությամբ. Արա Զոհրաբյան
Եթե պետական մարմինները շատ արագ կերպով այս հարցը չլուծեն, վստահաբար եմ ասում, մի օր իրենք են այդ խնդրի առաջ կանգնելու: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիտի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:
«Մենք միշտ տարբեր հարթակներում ասել ենք, որ Հայաստանում փաստաբանը պաշտպանված է, անկախ է, ցավում եմ, որ հիմա կանգնած ենք այդ գեղեցիկ վիճակագրությունը փչացնելու առաջ, բայց դա տեղի է ունենում ոչ մեր մեղքով»,-ասաց նա: