Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել՝ որպես նման որոշման հիմք նշելով կանխակալ վերաբերմունքը: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է դատավորի Սամվել Շահվերդյանին։
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):