Ստեփանավանում ալերգիայից մահացել է 36-ամյա պարեկը. նրա մահվանից 1 ժամ առաջ էլ մահացել էր նրա տատիկը
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Ստեփանավանի պոլիկլինիկայից «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով, հանկարծամահ է եղել:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով պարեկի մահվանից մեկ ժամ առաջ մահացել էր նրա տատիկը: