Ձեռնարկատեր Իլոն Մասկը զարմացել է Ֆրանսիայում ցուցարարների մոտ պահվող զենքերի քանակով
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ցնցվել է զենքի հսկայական քանակությունից, որը եղել է Ֆրանսիայի ցուցարարների մոտ։
«Որտեղի՞ց են նրանք ձեռք բերում զենքերը: Եվրոպայում զենք կրելը խիստ սահմանափակ է, բայց, իհարկե, գոյություն ունի: Այդ զենքերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, գողացված կամ անօրինական ներմուծված է Ֆրանսիայի տարածք»,- գրել է նա Twitter-ում:
Ըստ Ֆրանսիայի ՆԳ նախարարության հայտարարության՝ ցուցարարները Մարսելում ներխուժել են զինամթերքի խանութ ու դուրս բերել ամբողջ զենքը: