Հայաստանն անհամբեր սպասում է Իսպանիայի հետ ընդհանուր օրակարգի ընդլայնմանը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Քանի որ Իսպանիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մենք անհամբեր սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է.
ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը,
տարածաշրջանային կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելուն,
այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- գրել է նա: