Եվս մի օտարերկրյա ներդրում մեր քաղաքում: Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն, հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։



«1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։



Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է Premium Machinery Armenia-ի կողմից»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջին։






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն