Իհարկե Արցախից ու Արարատից հրաժարվելը հանուն քաղաքացիների է,բայց հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիների. Էդուարդ Շարմազանով
Իհարկե Արցախից ու Արարատից հրաժարվելը հանուն քաղաքացիների է,բայց հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիների։
Փաստորեն ըստ վարչապետացու Փաշինյանի՝ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հանուն քաղաքացիների է։
Իսկ ե՞րբ է այդ պայծառ միտքը ծագել Նիկոլի ուղեղում։
Ընդդիմադիր Նիկոլը լրիվ այլ կարծիք ուներ պաշտոնյաների ,պադավատների,պետական առանձնատնե
րի,շքախմբերի,խնջույքների,խնամի-ծանոթ-բարեկամի պաշտոնի նշանակման վերաբերյալ։
Սաղ կյանք մորթեց թողեց «ղարաբաղցի պաշտոնյաներ» ասելով։
Ես Տավուշի եւ Իջեւանի ժողովրդի ցավը տանեմ,իհարկե որոշ կապիտուլյանտներին հանած,բայց այսօր Նիկոլի ռեժիմի մի լուրջ հատված իր «զեմլյակներն» են։
Այստեղ էլ իրողություն փոխվեց փաստորեն։
Իսկ պատգամավոր եղած ժամանակ նա «դոշ էր ծեծում»,թե տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները տեսե՞լ եք,որ պետական նման ծախսեր եք անում։
Նիկոլ,տատիկ-պապիկների նիսյաները փակե՞լ ես,որ պաշտոնյաների աշխատավարձ ես բարձրացնում ու աննպատակ վոյաժներ ես անում։
Գերիների ու անհետ կորածների հարցը լուծե՞լ ես,որ Արցախից երես թեքած նախարարիդ ԱՄՆ ես գործուղում։
Բացի վնասից ի՞նչ օգուտ են տալիս քո ու թիմակիցներիդ գործուղումները։
Գնում եք պետության հաշվին «ֆրֆռում»,ձեռի հետ էլ Արցախն Ադրբեջան եք ճանաչում,Արարատն էլ՝ թուրքական։
Արցախից ,Արարատից ու Նոյան տապանից հրաժարվելն էլ է փաստորեն հանուն քաղաքացիների,բայց հանուն Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների։