Արցախը պաշարման մեջ է։ Հացի հերթեր են։ Հոսանքն օրական մի քանի ժամ է։ Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։

Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։

Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ 

1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, 

2.  90–ականներին ազգային–ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։ 

Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։

Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։ 

«Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ 

Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն