Օրկնեյան կղզիները որոշել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից
Շոտլանդիայի հյուսիսային Օրկնեյան կղզիների իշխանությունները հավանական են համարում կղզեխմբի՝ Մեծ Բրիտանիայից դուրս գալու և Նորվեգիայի հետ վերամիավորվելու հավանականությունը։ Այս մասին կիրակի հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով տեղական խորհրդի ղեկավար Ջեյմս Սթոքանին։
Պարբերականի համաձայն՝ հուլիսի 4-ին կայանալիք խորհրդի ժամանակ տարածաշրջանի իշխանությունները կքննարկեն «կառավարման այլընտրանքային ձևերի» առաջարկը, մասնավորապես՝ Նորվեգիայի ինքնակառավարվող տարածք դառնալու հարցը։ Օրկնեյի խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ տարածքը «շատ ավելի երկար ժամանակ եղել է Սկանդինավյան Թագավորության մի մասը, քան Միացյալ Թագավորության»։
Ըստ Ջեյմս Սթոքանի՝ տեղի բնակիչների մեծ մասը դժգոհ է ինչպես Էդինբուրգի, այնպես էլ Լոնդոնի կառավարությունների գործողություններից։ Նա ընդգծել է, որ Օրկնեյը բավարար ֆինանսավորում չի ստանում շոտլանդական կամ ընդհանուր բրիտանական բյուջեից։
Միաժամանակ, Օրկնեյ կղզիների խորհուրդն ընդունել է, որ ներկայիս կարգավիճակը փոխելու կամ Մեծ Բրիտանիայից դուրս գալու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել և բանակցել Էդինբուրգի ու Լոնդոնի կառավարությունների հետ։