Ուկրաինական ուժերը ծանր մարտեր են մղում, սակայն շարունակում են դանդաղ առաջխաղացումը երկրի հարավում և արևելքում՝ հետ մղելով հակառակորդին, գրում է Euronews-ը։

Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը բախվում են ռուսական զորքերի ինտենսիվ դիմադրությանը, հեռահար ականապատմանը:

Մոսկվան էլ հայտարարել է, որ կասեցրել է ընդհանուր առմամբ ուկրաինական զորքերի 15 հարձակում Դոնեցկի, Հարավային Դոնեցկի, Լիմանի և Կուպյանսկի ուղղություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալը հաստատել է, որ «ռուսական ուժերը գրոհում են մի քանի ուղղություններով՝ Ավդեևսկի, Մարյինկայի, Լիմանի, Սվատովյան: Այնտեղ թեժ մարտեր են ընթանում»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, որ Հարավային ռազմական օկրուգի հրետանին զանգվածային հարվածներ է հասցնում Զապորոժիեի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացող զորքերին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ուկրաինական ուժերի հակահարձակման ժամանակ ձախողումների պատճառ է համարել օդում ռուսական ուժերի առավելությունն ու ականապատումը։ Դա էլ հիմք է տվել, որ Կիևը ևս մեկ անգամ հայտարարի Ուկրաինային F-16 ինքնաթիռներ և հեռահար զենք մատակարարելու անհրաժեշտության մասին և կոչ անի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն