Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը  հունիսի 29-30-ին այցելել են Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից ու մանրամասնում, որ նրանց այցին նախորդել էր Պատժամիջոցների իրականացման հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՛Սալիվանի այցը։ Պ-ն Այերը և դեսպան Օ՛Բրայենը հանդիպել են պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն