Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Բաքվում և մի շարք շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցնցումները գրանցվել են Կասպից ծովում տեղական ժամանակով 00: 01- ին, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:

Գրանցվել են հետցնցումներ, սակայն սեյսմոլոգները բացառում են ավելի ուժեղ ցնցումների հնարավորությունը։ Հաղորդվում է, որ ավերածություններ չկան:

Բաքվի բնակիչներից շատերը գիշերն անցկացրել են փողոցներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն