Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է
ՀՖՖ-ն հայտնում է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է կայքի ծանրաբեռնվածության պատճառով․
«Հարգելի՜ երկրպագուներ,
Դեպի կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ: Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,-ասված է հայտարարությունում:
Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։