ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Պետության ղեկավարը նշել է ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության առաջանցիկ զարգացումն անվտանգության ապահովման, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում: Ղազախստանի ղեկավարը հեռագրում երախտագիտություն է հայտնել աջակցության համար Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում», -  ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Անկախության օրը նշվում է հուլիսի 4-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն