Դիվանագիտությունը հանձնի փորձառուներին և 3 ամիս Փաշինյանը ուղղակի լռի․ Վարդան Օսկանյան
«Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ, շատ կաճ ժամանակում՝ 2-3 ամսում, հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել իրավիճակում։
Բայց այստեղ մի քանի նախապայման կա․
1․ այդ լիազորությունը պետք է լինի 10 տոկոսով
2․ Փաշինյանը երկու-երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի։ Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին ու Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսքի արդյունքում, այդքան վնաս տվող էլ չկա։ Փաշինյանի խոսալը մեր գլխին բերել է պատերազմ, դրանից հետո խոսելը շարունակելը ավելի է բարդացրել իրավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։