Էր Ռիադը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել վիճահարույց Էդ-Դուրրա բնական գազի հանքավայրի շրջանում ծովային սահմանը սահմանազատելու համար, որին հավակնում են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Իրանը: Այդ մասին երեքշաբթի հայտնել է սաուդյան մամուլը՝ վկայակոչելով Թագավորության արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրին։

«Մագմուրի գոտու բնական պաշարները, ներառյալ Էդ Դուրրա հանքավայրը, պատկանում են Սաուդյան Արաբիային և Քուվեյթին, և միայն նրանք իրավունք ունեն արդյունահանել այդ տարածքում օգտակար հանածոները»,- ասվում է հայտարարության մեջ։

Թագավորությունը կրկին կոչ է արել Իրանին բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև բաժանված գոտու արևելյան սահմանի սահմանազատման շուրջ՝ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան:

Անցյալ տարվա մարտի 21-ին Քուվեյթը և Սաուդյան Արաբիան համաձայնություն ձեռք բերեցին Պարսից ծոցում երկու պետության սահմանների չեզոք գոտում գտնվող Էդ Դուրրա հանքավայրի մշակման և շահագործման հարցում։ Արտահանման ծավալները հավասարապես բաժանվում են երկու երկրի միջև՝ համաձայն սահմանված ծովային սահմանների։

Թեհրանը դատապարտել է այդ համաձայնագիրը՝ հայտարարելով գազի հանքավայրի նկատմամբ իր իրավունքների մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն