Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ անընդունելի է համարել Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցությունը։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ում։

Նա գրել է, որ Աբդոլլահիանի հետ քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հարցով երկխոսությունը շարունակելու կարևորությունը և նշել դեէսկալացիայի առանցքային դերը միջուկային ծրագրի և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ համագործակցության հարցում։

«Ընդգծել եմ, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն անընդունելի է, որ Իրանում անկարգությունների ժամանակ կալանավորված ԵՄ քաղաքացիները պետք է ազատ արձակվեն, և պետք է հարգվեն մարդու իրավունքները»,- ասել է Բորելը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն իրանցի նախարարի հետ զրույցում բացահայտել է նաև ԵՄ դիրքորոշումը Ղուրանն այրելու հետ կապված գործողությունների վերաբերյալ։ Նա դատապարտել է ցանկացած անարգանք Սուրբ գրքի և կրոնի հանդեպ և հայտարարել, որ Ղուրանն այրելը ԵՄ դիրքորոշման հետ չի համընկնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն