Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։
«Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստկամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։