Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը` այլ գևորգպապոյանները․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.
«Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը` այլ գևորգպապոյանները: Նիկոլի հանձնարարությամբ մարիյակարապետյան կոչվածները դարձել են բաքվի ագն-ի ոտքի տակի փալասը, իսկ գևորգպապոյանները` թուրքական պն-ի ոտքերի տակ են թավալվում:
Արցախը ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում. երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին: Իսկ դա շուրջ 2 միլիոն ՀՀ քաղաքացիներ են` իրենց հարյուր հազարավոր պայքարող տեսակով, ինչպես նաև Սփյուռքի զգալի հատվածը:
Նույնիսկ Նիկոլի ընտրազանգվածի կիսագրագետ մասը պատրաստ չէ Արցախը տեսնել ադրբեջանի կազմում: Նիկոլն այդ հարցում նրանց էլ է խաբել»։