ՌԴ զինված ուժերը Լվովում թիրախավորել են ռազմական ակադեմիայի տարածքում գտնվող տեխնիկան և զինյալներին․ РИА Новости
Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ գիշերային հարվածի թիրախ են դարձել Լվովի ռազմական ակադեմիայի տարածքում գտնվող տեխնիկան և զինյալները։ Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության իր աղբյուրը։
Գործակալության տվյալով՝ հարվածը հասցվել է ակադեմիայի զբոսայգու տարածքին, որտեղ գտնվել է Արևմուտիքց Կիևին փոխանցված զրահատեխնիկան:
Նշվում է, որ խոցվել են նաև այն զորանոցները, որտեղ տեղակայված են եղել մոտ 800 ուկրաինացի զինվորականներ և վարձկաններ արևմտյան ուսումնական կենտրոններից։