Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։
Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար:
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ադրբեջանական կողմը առևանգել էր Հայաստանի ինքնիշխան տարածքից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողին։ Սումգայիթում հայ զինծառայողների դատավարությունը սկսվել էր ընդամենը 4 օր առաջ՝ հուլիսի 3-ին: