ԱՄՆ-ը արդեն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք մատակարարել։ Այս մասին The New York Times-ին (NYT) հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։

Որոշումը կայացվել է Սպիտակ տանը մի քանի ամիս տևած քննարկումներից հետո՝ ասել է աղբյուրը։ Նա ընդգծել է, որ կասետային զենքը կարող է արագացնել ուկրաինական հակահարձակման տեմպերը։

NYT-ն նաև նշում է, որ որոշումը թելադրված է եղել Ուկրաինայի զինված ուժերում կենդանի ուժի պակասը փոխհատուցելու, ինչպես նաև «խրամատավորված ռուսական բանակի պաշտպանությունը ճեղքելու» մտադրությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը։

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զգույշ լինել Ուկրաինայի համար կասետային զինամթերքի ընտրության հարցում։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները նախապատվությունը կտան չպայթող ռումբերի ցածր գործակցով արկերին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն