Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Վրաստան, Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի և Հայաստանի վարչապետների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն