ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Ուզբեկստանի արտահերթ ընտրություններում
Ուզբեկստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերով ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հուլիսի 6-9-ը կլինի Ուզբեկստանում` հուլիսի 9-ին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ պատվիրակությունը կղեկավարի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, կազմում կլինեն նաև ԿԸՀ անդամներ Ժիրայր Կարապետյանը և Աննա Գրիգորյանը:
Գործուղման շրջանակում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կմասնակցի նաև ԱՊՀ անդամ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի առաջին նիստին: