Pew Research Center-ի անցկացրած հարցման մասնակիցների 49 տոկոսը համաձայնել է, որ պետության ղեկավարի համար լավագույն տարիքը 50-60-ն է, 24 %-ը նախընտրում է այդ պաշտոնում տեսնել 60-70 տարեկան քաղաքացու, իսկ 17 %-ը՝ 40-50 տարեկան:

Ընդ որում՝ հարցվածների միայն երեք տոկոսն է ասել, որ նախագահի համար լավագույն տարիքը 70-ն է կամ ավելի բարձրը:

Pew Research Center-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս անհամապատասխանությունը շատ ամերիկացիների՝ ավելի երիտասարդ առաջնորդ ունենալու ցանկության և նախագահի թեկնածուների տարիքի միջև:

Առայժմ ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրությունների ամենահավանական մասնակիցներ են համարվում պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը, որը 80 տարեկան է, և 77-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Հունիսի 5-11-ն անցկացված հարցմանը մասնակցել է 5115 քաղաքացի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն