Ադրբեջանը ժանիքները սրած և ձեռքերը շփելով սպասում է «ՀայաՔվեի» հաջողությանը. Գևորգ Պապոյան
«ՀայաՔվեն» առիթ է Ադրբեջանի համար, հիմա նա սպասում է, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմը ունի 2 տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում, իսկ հիմա ո՞րն է հավանական. նման նախագիծ ընդունելու պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլ նաև՝ Հայաստանին»,- ասաց Պապոյանը։