Կառավարությունն այսօր հաստատել է «Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը»
‼️Կառավարությունն այսօր հաստատել է «Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը»։
Որոշման նպատակը Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային եւ դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելն է։
Ծրագրի շրջանակներում կիրառվում են օժանդակության հետեւյալ եղանակները՝
Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման եւ բորսայում ցուցակման համար օժանդակություն.
Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման եւ բորսայում ցուցակման համար օժանդակություն.
Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման եւ սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցում:
Շահառուներին տրամադրվում է թողարկված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն՝ յուրաքանչյուր շահառուի համար մեկ անգամ, հետևյալ չափերով՝
Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է մեկանգամյա օժանդակություն՝ տեղաբաշխման անվանական արժեքի 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեսուն միլիոն դրամը.
Պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով օժանդակություն առաջին երեք տարիների համար, սակայն ոչ ավելի, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար:
Թողարկված բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար միայն մեկ անգամ, ընդ որում, փոխհատուցվում են փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան հիսուն միլիոն դրամը։ Նշված ծախսերը ներառում են արտաքին աուդիտի, բանկային եւ բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ։
Շահառուն կարող է ստանալ Ֆիթչ (Fitch), Ստանդարտ ընդ փուրս (Standard and Poor's), Մուդիզ (Moody's) կամ Սքոփ Ռեյթինգզ (Scope Ratings) վարկանիշային գործակալություններից (այսուհետ՝ միջազգային վարկանիշային գործակալություններ) վարկանիշի ստացման եւ սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում 50%-ի չափով։
Մանրամասները՝ հղումով
Microsoft Word - voroshumTK63 (3) (e-gov.am)