Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությամբ, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն