Վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները ինտենսիվ են դարձել, ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ Իլհամ Ալիևը այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ակնկալվում է, որ նման հանդիպումները կշարունակվեն առաջիկայում՝ միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում։ Նաև այդ բանակցությունները շարունակվում են և կանցկացվեն ԱԳՆ ղեկավարների և փոխվարչապետների մակարդակով»,- հավելել է Բայրամովը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն