Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 10-11-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 10-11-ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։