Ուկրաինայի զինված ուժերը Ս-200 հրթիռների միջոցով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի երեք շրջաններին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն Telegram ալիքում։

Նախարարությունը պարզաբանել է, որ Կիևը փորձել է հարվածներ հասցնել Ղրիմի, ինչպես նաև Ռոստովի և Կալուգայի շրջանների թիրախներին։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու Ս-200 հրթիռ, նույնքան էլ խոցվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով։

Հուլիսի 9-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Կերչի շրջանում թևավոր հրթիռ է խոցել, հայտնել է թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, վիրավորներ չկան։ Կերչի մարզում ենթակառուցվածքի օբյեկտի վրա հարձակման՝ Ուկրաինայի փորձի պատճառով Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Նույն օրը Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևն էլ հայտնել է մարզում խոցված ուկրաինական հրթիռի մասին։ Ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել է մի քանի շենքի տանիք։

Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի տվյալով էլ երկու հրթիռ խոցվել է շրջանի երկնքում, ինչի հետևանքով գյուղերից մեկում սղոցարան է քանդվել։

Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին տեղեկացրել են Ռուսաստանի երեք շրջաններին հարվածելու՝ Ուկրաինայի փորձի մասին։ Վերջինը հրամայել է բացահայտել Ս-200 հրթիռների տեղակայման վայրերը և ոչնչացնել դրանք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն