Դանակահարություն` Չինաստանի մանկապարտեզներից մեկում, կա 6 զոհ
Չինաստանի Գուանդուն նահանգի մանկապարտեզի վրա այսօր հարձակում է տեղի ունեցել. 6 մարդ զոհվել է, 1-ը` վիրավորվել, հայտնում է Reuters-ը։
25-ամյա տղամարդը դանակահարել է 6 մարդու, վիրավորվել է մեկը,
Լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի ունեցած հարձակումը դանակահարություն է եղել: Հանցագործը 25-ամյա տղամարդ է։ Նա բերման է ենթարկվել, հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով, որ հետաքննություն է ընթանում:
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ զոհերի թվում կան ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ։