ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 10-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: