Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում է աղբ
Հուլիսի 10-ին, ժամը 18։45-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: