Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից հարավ ժայթքել է Լիտլի Հրուտուր հրաբուխը, որը ծխի հսկայական ամպեր է տարածել ամբողջ տարածաշրջանում։ Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հրաբխի ժայթքումն անվանել է «փոքր»։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Լեռան վրա 200 մետր երկարությամբ ճեղքվածք է առաջացել, որից լավան դուրս է հոսում մի քանի շատրվանների տեսքով։

Գիտնականները նախազգուշացրել էին հրաբխի հնարավոր ժայթքման մասին այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին հարյուրավոր թեթև երկրաշարժեր էին գրանցվել։

Քանի որ ժայթքումը տեղի է ունեցել չբնակեցված հատվածում, համայնքներին և ենթակառուցվածքներին անմիջական վնաս չի սպառնում։ Այդուհանդերձ, Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը մարդկանց նախազգուշացրել է չմոտենալ տվյալ հատվածին՝ հրաբխային գազերի վտանգավոր բարձր մակարդակի պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն