Ուկրաինան շատ մոտ է ՆԱՏՕ-ին, դա պետք է արտացոլվի դաշինքի որոշումներում․ Ստոլտենբերգ
Ուկրաինան երկար ճանապարհ է անցել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և շատ մոտ է դաշինքին, ուստի ժամանակն է դա արտացոլել նաև ՆԱՏՕ-ի որոշումներում։ Այդ մասին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովը տեղի կունենա վաղը, որում կառաջարկվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագիր։ Դաշինքի ղեկավարի խոսքով՝ պետք է չեղյալ հայտարարել Անդամակցության գործողությունների ծրագիրը, Ուկրաինայի զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ:
«Ես վստահ եմ, որ մենք ուժեղ և միասնական որոշում կկայացնենք Ուկրաինային մեր աջակցությունը պահպանելու և ամրապնդելու համար։ Ես նաև վստահ եմ, որ դաշնակիցները կհաստատեն, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Ստոլտենբերգը։