Թուրքիային եվրոպացիներից ոչ ոք Եվրոպայում չի սպասում, այդ հարցում Անկարան չպետք է վարդագույն ակնոց կրի։  Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կարծում են, որ Թուրքիայի քաղաքական կուրսը դառնում է ավելի եվրոպամետ:

«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի արևմուտք ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, բայց նաև մենք շատ լավ գիտենք, որ եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային ոչ ոք չի ցանկանում տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին»,- մեջբերում է Պեսկովի խոսքերը ТАСС-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն