Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է մեծացնել զենքի և զինտեխնիկայի մատակարարումները Կիևին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կսկսի մատակարարել մեծ հեռահարության հրթիռներ՝ վերջինիս տարածքը պաշտպանելու համար։

«Այսօր կարևոր է Ուկրաինային աջակցելու, ՆԱՏՕ-ի միասնությունը ցույց տալու և այդ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու մեր վճռականության մասին ազդանշաններ ուղարկել»,- հավելել է Մակրոնը։

Նրա ելույթին անդրադարձել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Փարիզի այդ որոշումը սխալ է․ Մոսկվան կպատասխանի նման գործողություններին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն