Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրը շարունակական է: Այս որոշման վրա ազդել է նախորդ տարվա փորձը, ինչպես նաև վերապատրաստված ուսուցիչների մեկ տարվա արդյունավետ աշխատանքը ԱՄՆ տարբեր նահանգների ուսուցիչների և աշակերտների հետ:

Հուլիսի 9-14-ը տեղի ունեցող վերապատրաստումն ընթանում է ՀՑԹԻ գիտաժողովների սրահում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Մասնակիցներին ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:

Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին, Ադրբեջանի Հանրապետության ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների:

Այս տարի ծրագրին մասնակցում են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն