Հայրիկ, որոշել եմ այնպես ծառայել, որ անպայման մեդալի արժանանամ
Հայրիկ, որոշել եմ այնպես ծառայել, որ անպայման մեդալի արժանանամ։ Մեր վերջին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ասաց Աբգարս։
Այսօր, իր զոհվելու տասներորդ ամսին Աբգարիս մեդալը տուն բերեցին։
Վերցնել, թե՞ չվերցնել։ Այս հարցի պատասխանը տեւեց կես վայրկյան։ Սա Աբգարիս մեդալն է, որը նրան տալիս է հայ ժողովուրդը, արցախցին եւ ոչ թե էս կամ էն պաշտոնյան։ Ծնողներ, հերոսների ծնողներ, վերցրեք ձեր առյուծների եւ արծիվների մեդալը։ Այդ նրանց պարգեւն է։ Նրանք ամենաթանկը՝ կյանքը տվեցին հայրենիքի համար, այնպես որ...