Կարմիր խաչի միջնորդությամբ Ստեփանակերտից Երևան է կարողացել տեղափոխվել միայն մի քանի հոգի
Կարմիր խաչի միջնորդությամբ Ստեփանակերտից Երևան է կարողացել տեղափոխվել միայն մի քանի հոգի անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու համար, Թվիթերի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա իր գրառման մեջ հայտնել է, որ բուժառուներն ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նվաստացուցիչ ընթացակարգերի, նվաստացնող վերաբերմունքի, նկարահանվել և շահագործվել են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից` որպես Լաչինի միջանցքով անխոչընդոտ անցումը պատկերելու կեղծ գործիք։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ Արցախում մահացության ցուցանիշն աճել է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































