Արցախում երկու երեխաների մահը հումանիտար ճգնաժամի հետևանք է. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր գրառմամբ անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա. ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ 21-րդ դարում: Սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։